Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Որակյալ կրթությունը պետք է ասոցացվի բարեկեցիկ կյանքի հետ. Արմեն Հարությունյան

Interview

ORER.am–ի զրուցակիցն է Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս, իրավաբանության մագիստրոս, քաղաքական գիտությունների թեկնածու Արմեն Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան, չնայած երիտասարդ տարիքին՝ երկար տարիներ է, ինչ դասավանդում եք Հայ-ռուսական համալսարանում, վերջին շրջանում քննարկումների առարկա դարձած Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագծին ծանո՞թ եք:

- Այո, իհարկե, ծանոթ եմ, եթե ԲՈՒՀ-ում դասավանդում եմ, պարտավոր եմ առնվազն կրթությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններին ծանոթ լինել:

- Ի՞նչ եք կարծում՝ օրենքի նախագծում մատնանշված վարչական և գիտամանկավարժական աշխատակիցների տարիքային սահմանփակման կետը ճանապարհ կհարթի՞ երիտասարդ գիտնականների ներգրավածությունը ԲՈՒՀ-երում ապահովելու համար:

- Թույլ տվեք չանդրադառնալով մնացած ԲՈՒՀ-երի օրինակներին՝ ներկայացնեմ Հայ-ռուսական համալսարանի փորձը: Տեսե՛ք, ես դասավանդում եմ 22 տարեկանից, սա ոչ այլ ինչ է, քան համալսարանի ղեկավարության և, մասնավորապես, ռեկտորի որդեգրած քաղաքականության արդյունք: Իսկ իմ պես երիտասարդ դասախոսների պակաս Հայ-ռուսական համալսարանում, վստահեցնում եմ, չկա ու գնալով երիտասարդ գիտնականների թիվը դասախոսների շարքում մեծանում է: 

Ինչ է մեր համալսարանի փորձը ցույց տալիս՝ եթե կա համալսարանի ղեկավարության հստակ դիրքորոշում և երիտասարդներին ճանապարհ հարթելու ցանկություն, ապա առանց օրենքի էլ դա հնարավոր է ապահովել: Սա մեկ, երկրորդը՝ եթե վարչական աշխատակիցների 70 տարին լրանալուն պես լիազորությունների դադարեցման պայմանը, որոշակի վերապահումներով, կարելի է տրամաբանական համարել, ապա գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող գիտությունների դոկտոր, պրոֆեսորների դեպքում, կարծում եմ, պետք է մտածել:

Նախ պրոֆեսորի համար 70 տարեկանը այդքան էլ մեծ թիվ չէ, և հետո նրանց արժեքը տարիքի մեջ էլ է չէ՞ կայանում:

- Խոսեցիք գիտությունների դոկտորների մասին, Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագծով, փաստորեն, բարձրագույն կրթության չորրորդ աստիճանը՝ ներկայիս գիտությունների դոկոտորի ինստիտուտը, դուրս է մղվում և գիտությունների թեկնածուները մեխանիկորեն համարվելու են մասնագիտության դոկտորներ, ինչպես ե՞ք վերաբերում այդ կետին:

- Գիտե՞ք, հաշվի առնելով այն փաստը, որ ներկայացնում եմ երիտասարդ գիտնականների թևը, կարող է կարծիք ձևավորվել, որ բոլորս անխտիր ուրախացել ենք այդ հանգամանքից: Ճիշտ է, դոկտորի աստիճանը պատիվ է գիտությամբ զբաղվող յուրաքանչյուրի համար, այդուհանդերձ, գտնում եմ, որ մեր և ավագ սերնդի գիտությունների դոկտորների միջև պետք է հստակ տարբերակում լինի: Այդպես և ճիշտ կլինի և արդար:

- Ի՞նչ եք կարծում՝ այս օրենքը կբարձրացնի՞ բարձրագույն կրթության որակը Հայաստանի Հանրապետությունում:

- Գիտեք, չնայած այն հանգամանքին, որ օրենքը ուղղված է կրթական համակարգի առողջացմանը, այդուհանդերձ, իմ կարծիքով, կրթության որակը օբյեկտիվորեն չի կարող բարձրանալ ցանկալի մակարդակի, քանի դեռ լավ, որակյալ կրթությունը լավ, բարեկեցիկ կյանքի հետ չի ասոցացվում: Այսինքն՝ եթե մենք կարողանանք հասնել այն մակարդակին, որ յուրաքանչյուր ուսանող գիտակցի, որ իր լավ սովորելը ուղիղ համեմատական է հետագայում իր լավ ապրելուն, մենք նոր օրենքներ ընդունելու կարիք անգամ չենք ունենալու, ամեն ինչ բնական ճանապարհով իր տեղն է ընկնելու:

- ԵՎ վերջին հարցը. Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է բարձրացնել բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների մասնագիտական ունակությունները, նրանց պահանջարկը աշխատաշուկայում:

- Այս հարցը, թերևս, նախորդ հարցի տրամաբանական շարունակությունն է: Արևմտյան կրթական համակարգերը վաղուց արդեն գնում են մասնագիտացումների նեղացման ճանապարհով, կարծում եմ՝ էլ ավելի մեծ պահանջարկ ունեն ոչ թե մեկ այլ մի քանի գիտաճյուղերի հիման վրա մասնագիտացումները:

Եթե ոչ բակալավրիատներում, ապա մագիստրատուրայում բակալավրիատի ծրագրերի կրկնության բացառմանը զուգահեռ՝ պետք է գնանք միջգիտաճյուղային մագիստրոսական ծրագրերի խրախուսման ճանապարհով: Այսինքն՝ մասնագիտացման նեղացումը մագիստրատուրայում պետք է հենվի երկու և ավելի մասնագիտությունների վրա:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor