«Յուվենտուս» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կարծիքը
SportՖուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի Թուրինի «Յուվենտուսին»։
Bet365 բուքմեյքերական գրասենյակն Իտալիայի չեմպիոնի հաղթանակը գնահատում է 3․00 գործակցով, իսկ Արքայական ակումբինը՝ 2․60։ Ոչ ոքիի գործակիցը 3․25 է։
«Սեւիլիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» միջեւ Իսպանիայում կայանալիք խաղում ֆավորիտ է համարվում գերմանական ակումբը, որի հաղթանակը ստացել է 1․61 գործակից։ Իսպանական ակումբի հաղթանակն ունի 5․75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4․33։
Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22։45-ին։
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր
«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 22։45 (Երեւանի ժամանակով)
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 22։45