Խոշոր վթար «Արծվի թեւերի» մոտ. BMW-ն բախվել է ծառերին եւ մոտ 30 մետր գլորվել (ֆոտո)
SocietyԿոտայքի մարզում, ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Սուրեն Ն.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Արծվի թեւեր» արձանի մոտ, իր վարած BMW մակնիշի 71 VՍ 711 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում եղած ծառերին եւ մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, այնուհետեւ ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան ուղղել են: