Վիտալի Մուտկո․ Լոնդոնի «Արսենալը» հիմա չի փայլում
SportՌուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) փոխնախագահ Վիտալի Մուտկոն անդրադարձել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Լոնդոնի «Արսենալի» դիմակայությանը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում։
«Խաղից առաջ սպասելիքները դրական են ու տագնապալի։ Մյուս կողմից, «Արսենալը» հիմա չի փայլում, չկա այն թիմը, որին սովոր էինք հետեւել վերջին տարիներին։ Այս «Արսենալի» հետ կարելի է խաղալ։
Գլխավորը արտագնա խաղում լավ հանդես գալն է, եւ ԲԿՄԱ-ն կարողանում է դա։ Ցանկանում եմ պարզապես հաջողություն մաղթել նրանց»,- Մուտկոյի խոսքը մեջբերում է tass.ru-ն։
Հիշեցնենք, որ «Արսենալի» եւ ԲԿՄԱ-ի միջեւ առաջին խաղը կայանալու է ապրիլի 5-ին Լոնդոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23։05-ին։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին Մոսկվայում։