Աման Տուլեեւը դարձավ Կեմերովոյի մարզի խորհրդարանի պատգամավոր
International newsՌուսաստանի Կեմերովոյի մարզի նախկին նահանգապետ, 73-ամյա Աման Տուլեեւը տարածաշրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի մանդատ Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի ընտրական հանձնաժողովում:
Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել Է, որ 2013 թվականին Տուլեեւը գլխավորել Է թեկնածուների միասնական ցուցակը, որը «Եդինայա Ռոսիա»-ն առաջադրել Էր մարզային խորհրդի պատգամավորների ընտրություններում: Նրա խոսքով՝ Տուլեեւին հանձնել են պատգամավոր Վան Վայ-Չենի թափուր մանդատը, որն իր լիազորությունները վայր Էր դրել 2016 թվականին:
Մարզային խորհուրդը պետք Է Տուլեեւին տա պատգամավորի վկայական եւ նրան ընդգրկի կոմիտեներից մեկում: 1997 թվականից Կեմերովոյի մարզը ղեկավարած Աման Տուլեեւը 2018 թվականի ապրիլի 1-ին իր լիազորությունները վաղաժամկետ վայր դնելու խնդրանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Էր դիմել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո, որի հետեւանքով զոհվել Է 64 մարդ, տուժել՝ 79 հոգի: Պետության ղեկավարն ընդունեց Տուլեեւի հրաժարականը՝ տարածաշրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով 57-ամյա փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլյովին: