Եղվարդի Երևանյան փողոցում մեքենան արգելափակվել քարակույտում. վարորդի վիճակը ծանր է
SocietyԿոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 07 US 223 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարակույտում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ. Գ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: