«Տոյոտա»-ն բախվել է «Բեկոն» մսամթերքի գործարանի պատին. կա 1 զոհ
SocietyԿոտայքի մարզի «Բեկոն» մսամթերքի գործարանի պատին է բախվել «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բախման հետևանքով 1959 թ. ծնված Զորիկ Խարազյանը մահացել է, 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: