Երևանում տաքսու վարորդը դանակի սպառնալիքով կնոջից պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ
SocietyՈստիկանության Մաշտոցի բաժնում 34-ամյա մի կնոջից հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղում` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան»-ի նախկին մասնաշենքի մոտ, տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, ապա նաև պահանջել իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը 1984 թ. ծնված Գևորգ Խ.-ն է, որը ժամը 20.15-ին Երևանի Լվովյան փողոցից «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել բաժին:
Գևորգ Խ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: