Թենիսի տղամարդկանց հավաքականը կմասնակցի Դևիսի գավաթի խաղարկությանը
SportԹենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի Դևիսի գավաթի խաղարկությանը:
Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը ապրիլի 4-7-ը Մոնտենեգրոյում մասնակցում է Դևիսի Գավաթի Եվրոպայի III-րդ ենթախմբի խաղերին: Մասնակից երկրների ընդհանուր թիվը 16-ն է, որոնք բաժանվում են 4 ենթախմբերի: Ըստ այդ բաժանման՝ Հայաստանի հավաքականը մրցելու է Հունաստանի, Մոնտենեգրոյի և Լատվիայի հավաքականների հետ:
Հայաստանի տղամարդկանց թենիսի հավաքականը ներկայանում է հետևյալ կազմով` Սեդրակ Խաչատրյան, Թորգոմ Ասատրյան, Հենրիկ Նիկողոսյան: Հավաքականի մարզիչ` Վահե Ավետիսյան: