Երեւանում 9-ամսական երեխա է մահացել
SocietyԵրևանում 9-ամսական երեխա է մահացել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ապրիլի 4-ին ժամը 9:40-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Թավրիզյան փողոցի տներից մեկից Շտապօգնության խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2017 թվականին ծնված աղջիկ երեխայի:
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ոստիկանությունից:
Ըստ Shamshyan.com-ի՝ մահվան պատճառն այն է եղել, որ երեխայի մայրն ու մորաքույրը փորձել են փոխել երեխայի տրախտիասմիկ խցանված խողովակը, սակայն նրանց չի հաջողվել նորը տեղադրել, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է շնչառական, ապա նաև սրտի կանգ։