Ապրիլի 7-ը շատ բազմաբովանդակ է լինելու` պարուրված անակնկալներով. Ռուբեն Հովհաննիսյան
SocietyIravunk.com-ը գրում է.
Այսօր «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էր: Մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հնչած բազմաթիվ հարցերի շարքում` անդրադարձ կատարվեց նաեւ Ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության տոնին, նախատեսված երեւանյան միջոցառումներին:
- Պարոն Հովհաննիսյան, ապրիլի 7-ին համերգ լինելո՞ւ է: «Նեմրան» մասնակցելո՞ւ է: Եթե` այո, ապա ե՞րբ, որտե՞ղեւ ո՞ր ժամին: (ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ)
- Ապրիլի 7-ը շատ բազմաբովանդակ է լինելու` պարուրված անակնկալներով: Վստահեցնում եմ, որ «Նեմրան» մասնակցելու է տոնակատարությանը եւ լինելու է Շառ Ազնավուրի հրապարակում` երեկոյան համերգային ծրագրին: Մենք ոչ միայն Շառլ Ազնավուրի հրապարակում ունենք տեղադրված հարթակ, այլ նաեւ Հյուսիսային պողոտայում, որտեղ նույնպես նախատեսվում է համերգային ծրագիր: Եվ ընդհանրապես` ամբողջ քաղաքում կլինի տոնական տրամադրություն:
- Ապրիլի 7-ին ի՞նչ անակնկալներ են սպասվում քաղաքում: (ԱՆԱԻԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ)
- Անակնկալների մասին չեն խոսում, միայն կոչ եմ անում` դուրս եկեք փողոց եւ եղեք հենց մասնակիցը այն տոնական միջոցառումներին, որոնք մենք նախաձեռնել ենք: Ամեն դեպքում, չակերտները մի փոքր բացելով` ասեմ, որ ապրիլյոթյան մեր այս տարվա միջոցառումը շատ է տարբերվում նախորդ տարիներից: Այն ավելի շատ հագեցած է լինելու ֆլեշմոբերով` քաղաքի տարբեր անկյուններում, պուրակներում, խաչմերուկներում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կայացած «Ծիծեռնակ» ազգայիներաժշտական երկրորդ մրցանակաբաշխության ժամանակ, որնամփոփում էր 2017 թվականի ընթացքում երաժշտությանբնագավառում աչքի ընկած կատարողների ու ստեղծագործողներիարած աշխատանքը, «Նեմրան» ճանաչվեց Տարվա «Լավագույն ռոք խումբ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- «Ուղիղ կապի» ընթացքում հնչած մյուս հարցերին եւ դրանց պատասխաններին կարող եք ծանոթանալ «Իրավունք» թերթի ապրիլի 11-ի համարում: