Հայտնի է «Բավարիան» գլխավորելու հիմնական թեկնածուն
SportՄյունխենի «Բավարիան» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները:
Ըստ «Bild»-ի` Բունդեսլիգայի չեմպիոնի կազմը գլխավորելու հիմնական թեկնածուն «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն է:
Կովաչը բավականին լավ հարաբերությունների մեջ է «Բավարիայի» ներկայիս սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ: Նրանք միասին հանդես են եկել Մյունխենում 2001-2003 թվականներին:
Խորվաթ մարզչի պայմանագրի մեջ նշված է նրա հրաժարագինը, որն այս ամռանը «Բավարիան» կփորձի ակտիվացնել: