Yerevan, 27.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այսօր` ապրիլի 5-ին, հայտնի հայ Արթուր Ասատրյանի տարեդարձն է. նրան շնորհավորել են բազմաթիվ անհատներ, ընկերներ

Lifestyle

Լևոն Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Իմ շատ սիրելի և պաշտելի ԱՍԱՏՐՅԱՆ ջան, սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը, մաղթում եմ քաջ առողջություն, երկար-երկար տարիների անհոգ և երջանիկ կյանք, կապույտ և անամպ երկինք: Թող որ Աստծո աջը Ձեր և ձեր ընտանիքի գլխից անպակաս լինի: Թող որ կյանքի կոչվեն Ձեր բոլոր երազանքներն ու նպատակները: ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ:

Ստորև ներկայացնում ենք ծավալուն հարցազրույց՝ Արթուր Ասատրյանի հետ:

Օրերս վերագործարկվել է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի կայք-էջը։

ORER.am-ի թղթակցի հետ զրույցում «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ընկերության նախագահ, «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանը նշեց՝ հիմնադրամի կայքը ստեղծվել է մոտավորապես տասը տարի առաջ, սակայն այժմ այն թարմացվել է, որտեղ ներկայացված են հիմնադրամի առաքելությունը, գաղափարները, ծրագրերը։ Հիմնադրամի շահառուները կարող են կայքի միջոցով հետևել ոչ միայն ծրագրերին, այլև մասնակցել ընթացիկ մրցութային ծրագրերին և աջակցություն ստանալ հիմնադրամի կողմից։
Բարեգործական հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցերի վերաբերյալ Henaran.am-ը զրուցել է Արտակ Սերգոյանի հետ։

– Պարո՛ն Սերգոյան, Արթուր Ասատրյանը երբվանի՞ց է բարեգործությամբ զբաղվում։ Ի՞նչ է նրա համար բարեգործությունը։

– Արթուր Ասատրյանը բարեգործությամբ սկսել է զբաղվել 1997 թվականից, սակայն տարիներ շարունակ այդ ամենը չի հանրայնացվել։ Այժմ էլ նա չի սիրում խոսել իր իրականացրած ծրագրերի մասին․ մերձավորին, կարիքի մեջ գտնվողին օգնելը, հայրենիքի շենացմանն աջակցելը նրա համար կենսակերպ է դարձել։ Բարեգործությունն Արթուր Ասատրյանի կենսակերպն է։

– Հիմնականում ո՞ր ոլորտներն է իր ուշադրության կենտրնում պահում «Արթուր Ասատրյան» բարգործական հիմնադրամը։

– Արթուր Ասատրյանն այս մասին խոսելու առիթ, իհարկե, ունեցել է․ ես ևս մեկ անգամ պետք է վերահաստատեմ՝ մենք ընտրել ենք բազմաթիվ ուղղություններ, ոլորտներ՝ մշակույթ, սպորտ, կրթություն, սոցիալական ոլորտ, զինվորներին աջակցող ծրագրեր․․․․ Անկախ այս ոլորտների բազմազանությունից՝ մեր ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել տարաբնույթ խնդիրներ, ոլորտներ․ մենք պատնեշներ չենք դրել մեր առաջ, ուստի մեր ծրագրերը եղել են և լինելու են բազմաճյուղ:

– Հետևելով հիմնադրամի ֆեյսբուքյան էջին՝ կարելի է ենթադրել՝ բազմաթիվ քաղաքացիեր դիմում են հիմնադրամին կամ անձամբ Արթուր Ասատրյանին։ Շատերը նույնիսկ նրա հետ անձնապես զրուցելու ցանկություն են հայտնում։ Ինչպե՞ս է կազմակերպվում դիմում- նամակների ուսումնասիրության գործընթացը։

– Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ՝ ամսվա սկզբին, մենք Հռոմում հոգաբարձուների խորհրդի նիստ ենք անցկացնում, որի ընթացքում քննարկում ենք հիմնադրամին ուղղված դիմում-նամակները և ծրագրերը։ Պետք է ընդգծեմ, որ ֆեյսբուքյան էջին կամ էկելտրոնահին փոստով գրելիս շատերը դիմում են Արթուր Ասատրյանին՝ մտածելով, որ հենց նա է ստուգում նամակները։ Գերզբաղված լինելու պատճառով պարոն Ասատրյանն, իհարկե, չի կարող հետևել հիմնադրամի էլեկտրոնային փոստին կամ ֆեյսբուքյան էջին, բայց հավատացե՛ք, նրա աշխատանքային ստեղանին մշտապես կարևոր տեղ են զբաղեցնում բարեգործական ծրագրերին բերաբերող առաջարկները, գաղափարները, անհատների դիմումները։ Այնպես որ, վստա՛հ եղեք, որ հիմնադրամի մասնագետները, անշուշտ, ամեն օր ստուգում են, հետևում բոլոր նամակներին։ Այնուհետև ըստ առաջնայնության ու հրատապության՝ դրանք քննարկվում են հոգաբարձուների խորհրդի նիստերի ընթացքում, ապա որոշում է կայացվում՝ որ ծրագրերը պետք է իրականացվեն կամ ում ինչպիսի աջակցություն պետք է տրվի։

– Հիմնադրամի ծրագրերում կա մի բաժին, որը, կարծես գաղափարապես առանձնանում է մյուսներից․ խոսքը «Զինվորի կողքին» բաժնի մասին է։ Ի՞նչ նախագծեր եք իրականացնում այս ծրագրի շրջանակում։

– Յուրաքանչյուր տարի ջերմ ու անմիջական հանդիպումներ են տեղի ունենում մեր քաջ զինվորների, սպաների և, իհարկե, հերոսների ծնողների հետ։ Մենք ջանում ենք հենարան լինել նրանց համար, աջակցել վերջիններիս թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես։ Մենք՝ ողջ աշխարհի հայերս, մեծ պարտականություն ունենք այդ հերոս տղաների ու նրանց ծնողների առաջ․ պետք է մշտապես նրանց կողքին լինենք։ Զինվորներին վերաբերող ծրագրերը մշտապես գտնվում են պարոն Ասատրյանի անմիջական վերահսկողության ներքո։

– Ինչպես հայտնի է, բարեգործությամբ զբաղվում է ոչ միայն Արթուր Ասատրյանը, այլև նրա ընտանիքի անդամները․ մի փոքր պատմե՛ք այս մասին։

– Այո՛, Ասատրյան ընտանիքը զբաղվում է բարեգործությամբ, սակայն այս մասին մամուլում երբեք հրապարակումներ չեն եղել, և շատերը տեղյակ չեն Ասատրյան ընտանիքի բարեգործությունների մասին, բայց նրանք տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր են իրականացրել։ Այսօր էլ Ասատրյան ընտանիքն ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ։

– Հիմնադրամի իրականացրած ծրագրերին հետևելով՝ ակնհայտ է դառնում՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն ջանում է ամուր պահել Հայաստան-Արցախ-սփյուռք կապը՝ լայնածավալ ծրագրեր իրականացնելով։ Պատմե՛ք այս մասին։

– Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր հզորության ու միասնականության հավաստիքն է։ Այո՛, մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ սփյուռքում։ Այդ ծրագրերը մշտապես գտնվում են Արթուր Ասատրյանի ուշադրության կենտրոնում։ Նա անձամբ ուսումնասիրում է առկա խնդիրները, ջանում է լուծման ուղիներ գտնել։ Հիմնադրամը շարունակելու է իր աշխատանքները, որոնք, իհարկե, ակտիվորեն կլուսաբանենք։

– Առաջիկայում հիմնադրամը Հայաստանում ծրագրեր իրականացնելո՞ւ է։

– Միանշանակ, առաջիկայում ևս իրականացվելու են նոր ծրագրեր, բայց փակագծերը չեմ բացի․ թող դա անակնկալ լինի մեր հայրենակիցների համար։

-Հիմնադրամի ողջույնքի ու քաջալերանքի խոսքը՝ ուղված իր շահառուներին և, առհասարակ, մեր հայրենակիցներին։

– Մեր ազգակիցներին փոխանցեմ պարոն Ասատրյանի խոսքերը․ մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք։

 

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation