Պանամայի կառավարությունը հետ է կանչում իր դեսպանին Վենեսուելայից
International newsՊանամայի կառավարությունը հետ է կանչում իր դեսպանին Վենեսուելայից եւ պահանջում է, որպեսզի վենեսուելացի դեսպանը եւս լքի երկիրը, հայտնում է Reuters-ը:
Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլ ձեռնարկվել է Վենեսուելայի կողմից պանամական պաշտոնյաների եւ ընկերությունների հետ առեւտրային հարաբերությունները կասցնելու մասին որոշումից հետո, այդ թվում նաեւ՝ «Սոռա» ընկերության, ինչպես նաեւ Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վալեռի հետ՝ փողերի լվացման մեջ ենթադրյալ մասնակցության կապակցությամբ:
Անցյալ ամիս Պանաման Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ընդգրկել էր վենեսուելացի քաղաքացիների շարքում, որոնք համարվում են փողերի լվացման հետ կապված բարձր ռիսկային գոտում: