Արսեն Վենգեր. Վաղ է խոսել կիսաեզրափակիչի կամ եզրափակիչի մասին
SportԼոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ին 4:1 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է, որ դեռ չի մտածում հաջորդ փուլերի մասին:
«Հեշտ չէր այսօր: Մրցակիցն օգտագործում էր մեր ամեն սխալը: Երկրորդ խաղակեսում եւս ԲԿՄԱ-ն վստահ տեսք ուներ: Նրանք շատ խնդիրներ ստեղծեցին, բայց մենք կարողացանք գոլ խփել: Առաջին խաղակեսից հետո պետք էր չմոռանալ, որ պայքարը դեռ չի ավարտվել: ԲԿՄԱ-ն լավ թիմ է, արագ է գրոհում: Շատ թիմեր մեր ստադիոնում խաղում են պաշտպանությունից, մենք սովոր չենք այսպիսի խաղի «Էմիրեյթսում»:
Վաղ է խոսել կիսաեզրափակիչի կամ եզրափակիչի մասին: Պետք է ընդամենը պատրաստվել ամեն հաջորդ խաղին:
Կարծում եմ՝ Ռեմսին հաղթահարել է բոլոր խնդիրները, այդ թվում վնասվածքների հետ կապված»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է championat-ը:
Պատասխան հանդիպումը Մոսկվայում տեղի կունենա ապրիլի 12-ին: