Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել
SocietyԳարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնում ստանձնած պարտականություններից, հոգեւոր ծառայության է կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Մայր Աթոռի Լուսարարապետությունում ստանձնած պարտականություններից, հոգեւոր սպասավորությունը կշարունակի Եգիպտոսի Հայոց թեմում: