Ինձ ստիպում են, որ ես խոսեմ համեստ դիմակի տակ թաքնված այն աղջիկների մասին, ովքեր փողոցում իբրև թե շատ զուսպ են հագնված, բայց իրենց մերկ լուսանկարներն ուղարկում են ամուսնուս. Լիլիթ Բաբասյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանն Instagram-ի իր էջում ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Երբեք մի դավաճանեք ձեր սրտին, երբեք ստի մեջ մի ապրեք, նվիրեք սեր և բարություն: Կան մարդիկ, որոնք ապրում են այսօրվա օրով, իսկ ես ապրում եմ ապագայով: Իմ վաղվա օրը կախված է ամեն րոպեից… ցանկանում եմ, որ սերը բոլորի մոտ լինի իսկական, առանց խաբեության և կեղծիքի… հավատացեք ամենալավին: Հնարավոր է ես ճիշտ չեմ, բայց սերը պիտի աճի ոչ թե օրերով և տարիներով, այլ ժամերով ու վայրկյաններով: Սեր կյանքի հանդեպ, սեր մեր շրջապատին՝ մարդկանց և կենդանիներին, այն ամենն ինչ մեզ շրջապատում է մենք պարտավոր ենք սիրել և փայփայել…»:
Լիլիթի այս գրառումը շատերի ուշադրությունն է գրավել: Ոմանք վստահ են, որ Լիլիթը ստի եւ կեղծիքի մասին խոսել է՝ ելնելով սեփական օրինակից, շատերի կարծիքով՝ Ալեքսանդրը շատ հարցերում է նրան խաբում: Այս մասին Life.panorama.am-ը զրուցել է Լիլիթ Բաբասյանի հետ, ով նշեց, որ բացասական եւ իրեն վատաբանող մեկնաբանություններից եւ կարծիքներից նա միայն ոգեւորվում է եւ էլի ավելի է ձգտում հասնել հաջողությունների:
«Ստացվում է, որ մարդիկ մտածում են, թե Ալեքսանդրից այն կողմ ոչինչ չկա: Ի՞նչ է, ես չե՞մ կարող այլ խնդիրներ ունենալ, չե՞մ կարող ծանոթներ ու բարեկամներ ունենալ, որոնց կողծ պահվածքից կնեղվեմ: Իմ գրառումը ընդհանրապես կապ չունի Ալեքսանդրի հետ: Շատերը մտածում են, թե ես անխելք եմ ու իմ ընտանեկան հարցերը բարձրաձայնում են, բայց ես ուզում եմ ցույց տալ, որ ես դա անում եմ ոչ թե իրարանցում առաջացնելու համար, ոչ թե որ ես անխելք եմ, այլ նրա համար, որ մարդիկ հասկանան, որ Instagram-ում մարդկանց սիրով լի լուսանկարների հետեւում կան խնդիրներ: Նրանք այնքան երջանիկ չեն, որքան նկարներում է դա երեւում: Բայց այդ ամենի մեջ դժբախտություն եւս փնտրել պետք չէ: Եթե ընտանիքում չկա խնդիր, չկան քննարկվող հարցեր, ուրեմն այդ ընտանիքում կա անտարբերու