Վաչե Գաբրիելյանը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհրդի հանդիպումներին
EconomicsՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ և Կանադա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Հայաստանի կառավարական պատվիրակությունը ապրիլի 19-22-ը Վաշինգտոնում կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի գարնանային հանդիպումներին: Ապրիլի 23-26-ը ՀՀ փոխվարչապետը կմեկնի Կանադա՝ Տորոնտո, Օտտավա, Մոնրեալ:
Պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը և այլք: