Կոնտե. Վիալին սխալ է, ես նվիրված եմ «Չելսիին»
Sport«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «թոշակառուների» նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Վիալիի խոսքերն այն մասին, որ նա ցանկանում է լքել ակումբը.
«Դա ճիշտ չէ: Նա իմ ընկերն է, սակայն բավականին երկար ժամանակ չեմ շփվել նրա հետ: Ինձ համար դժվար է, սակայն մրցաշրջանի սկզբից մի շարք լուրեր եմ լսում իմ ապագայի հետ կապված:
Շատ սուտ լուրեր եմ լսել` ըստ որոնց մտադիր եմ հեռանալ «Չելսիից»: Ճշմարտությունն այն է, որ ես նվիրված եմ այս ակումբին: Ես պայմանագիր ունեմ ու աշխատում եմ շատ. սա է ճշմարտությունը»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը: