Կատալոնիայի նախկին ղեկավարը բանտից ազատվելուն պես երկխոսության կոչ է արել Իսպանիայի իշխանություններին
International newsԿատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը Գերմանիայում է գտնվում, Իսպանիայի իշխանություններին երկխոսության կոչ է արել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով իսպանական լրատվամիջոցներին:
«Եկել երկխոսության ժամանակը», - ասել է նա՝ հեռանալով Նոյմյունստեր քաղաքի բանտից, որտեղից դուրս է եկել 75 000 եվրո գրավի դիմաց:
«Վերջին տարիներին մենք երկխոսության խնդրանքով են դիմում, և միայն դաժանություն և ճնշում ենք ստանում: Եկել է քաղաքականության ժամանակը», - հավելել է Պուչդեմոնը:
Նա նաև կոչ է արել ազատ արձակել իր կատալոնացի կողմնակիցներին, որոնք կալանավորված են Իսպանիայում: «Կալանքի տակ պահել քաղբանտարկյալների, դա խայտառակություն է Եվրոպայի համար», - շեշտել է կատալոնացին:
Հինգշաբթի Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Պուչդեմոնին մինչև վերջինիս արտահանձնման հարցի շուրջ քննարկումներն ավարտելու պահը: