Հնդկաստանում դպրոցի աշխատակիցները բռնաբարել են 6-ամյա աշակերտուհուն
LifestyleՄանրամասն՝ Armenia24.info
Հնդկաստանի հարավում գտնվող Բանգալոր քաղաքի հայտնի դպրոցներից մեկում անձնակազմի 2 անդամներ բռնաբարել են 6-ամյա մի աշակերտուհու:Բռնաբարությունը տեղի է ունեցել հուլիսի 2-ին, սակայն աղջկա ծնողները պարզել են դա մի քանի օր առաջ, երբ աղջիկը գանգատվել է ստամոքսի ցավերից, և նրան տարել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն ձերբակալություններ դեռ չեն կատարվել:
Ինչպես հաղորդվում է, աղջկան բռնբարել են դպրոցի անվտանգության ծառայության աշխատակիցը և ֆիզկուլտուրայի ուսուցիչը, սակայն քանի որ դպրոցում կան անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, ոստիկանությունը փորձում է գտնել մեղավորներին:
Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալության՝ Հնդկաստանում գտնվող թղթակիցը:
Բռնաբարության մասին լուրի տարածվելուց հետո հարյուրավոր ծնողներ հավաքվել են դպրոցի բակում և բողոքում են դպրոցի ղեկավարության անտարբերության դեմ: