Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաձգել է նախկին նախագահի կալանքը
International newsԲրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաձգել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կալանքը առնվազն մինչեւ ապրիլի 7-ը։ Այս մասին հայտնել է Globo հեռուստաալիքը։
Globo–ի տվյալներով՝ իրավապահ մարմինները շարունակում են բանակցել նախկին նախագահի փաստաբանների հետ, որ համոզեն նրանց պաշտպանյալին կամավոր հանձնվել իշխանություններին։ Մի քանի լրատվամիջոցներ նշում են, որ Լուլա դա Սիլվան ցանկանում է ամեն կերպ ներկա գտնվել հանգուցյալ կնոջ հոգեհանգստի արարողությանը։
Նշենք, որ հինգշաբթի Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանը թույլատրել է Լուլա դա Սիլվային բանտում պահել կոռուպցիայի գործով մեղադրական դատավճռի իրականացման համար։ Սրանից հետո դատավոր Սերժիու Մորոն նրա ձերբակալման օրդեր է տվել՝ կոչ անելով քաղաքական գործչին մինչեւ ապրիլի 6-ը՝ ժամը 17.00–ը կամավոր հանձնվել ոստիկանությանը։ Նա դեռեւս չի ներկայացել։