Սերգեյ Սկրիպալը գիտակցության է եկել
SocietyՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, որը Սոլսբերի քաղաքում թունավորվել էր նյարդապարալիզացնող թույնով, գիտակցության է եկել եւ կարողանում է խոսել։ Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։
«Ոստիկանությունը կարող է խոսել Սոլսբերում թունավորման պատմության կենտրոնում կանգնած մարդու հետ։ Նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի վիճակը այլեւս ծանր չէ, նա լավ է արձագանքում բուժմանը, գիտակցության է եկել եւ խոսում է»,–հաղորդում է հեռուստաալիքը։
Սոլսբերիի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Քրիստին Բլանշարդը հայտնել է, որ Սերգեյ Սկրիպալը լավ է արձագանքում բուժմանը, նրա վիճակը արագորեն բարելավվում է, նա այլեւս ծանր վիճակում չի գտնվում։
Ավելի վաղ մարտի 29-ին բժիշկները հայտնել էին, որ ծանր վիճակից դուրս է եկել նրա դուստրը՝ Յուլիան։ Հաջորդ օրը նա ինքնուրույն սնվել է։