Մահացել է անվանի բասկետբոլիստ Գոհար Գրիգորյանը
SportԱպրիլի 7-ին 84 տարեկան հասակում մահացել է անվանի բասկետբոլիստ Գոհար Գրիգորյանը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Գոհար Գրիգորյանը ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում:
1952-1956 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանում:
1957-1958 թթ. դարձել է ԽՍՀՄ բարձրագույն լիգայի արծաթե մեդալակիր:
1965 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում:
1965 թվականին Հունգարիայում տեղի ունեցած Համաշխարհային ունիվերսիադայում, ԽՍՀՄ ուսանողական հավաքականի կազմում դարձել է ոսկե մեդալակիր:
1955 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում:
Մասնակցել է ԽՍՀՄ հինգ համամիութենական ժողովուրդների սպարտակիադայի:
Վերջին տարիներին աշխատել է մանկապատանեկան մարզադպրոցներում, պատրաստել է սաներ, ովքեր բազմիցս ընդգրկվել են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել լեգենդար բասկետբոլիստուհու ընտանիքի անդամներին, հարազատներին եւ բարեկամներին: