G20 գագաթնաժողովի հիմնական հարցը կլինի Էբոլայի դեմ պայքարը
G20 գագաթնաժողովում հիմնական հարցը կլինի Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարը: Պատժամիջոցները և Ուկրաինայում տիրող իրավիճակը գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված չեն լինի: Այս մասին հայտնել է The Epoch Times-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի նախագահի փորձագիտական վարչության ղեկավար Սվետլանա Լուկաշին:
G20 գագաթնաժողովը տեղի կունենա Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում, նոյեմբերի 15-16-ը: Նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ: