Ֆրանսիական հեքիաթների ընթերցանություն՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում
SocietyՖրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում մի շարք միջոցառումներ են նախատեսված հատուկ երեխաների համար:
Գրադարանի հերթական հյուրը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով պատասխանատու Նատալիա Տսագրիսն էր: Երեխաների համար Նատալիան ֆրանսերենով ընթերցել է Շարլ Պերոյի հեքիաթներից: Զուգահեռ հայերեն տարբերակը փոքրիկ ընթերցողները, որոնք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Արարատի մարզի Այնթապ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն էին, ունկնդրել են դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրով նախատեսված հանդիպումներն ու հետաքրքիր այլ միջոցառումները Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում և նրա մասնաճյուղերում կշարունակվեն մինչև ապրիլի վերջ: