Մայրաքաղաքում շարունակվում են ծառերի բների կրապատման աշխատանքները
SocietyԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ծառերի կրապատման գարնանային աշխատանքները: Նպատակը ծառերը վնասատու միջատներից զերծ պահելն ու դրանց գեղեցիկ տեսք հաղորդելն է: Տարվա ընթացքում, ներառյալ աշնանային փուլի աշխատանքները, մայրաքաղաքում կկրապատվի շուրջ 80000 ծառ: Բոլոր այն ծառերը, որոնցից կիրը կմաքրվի հնարավոր տեղումների պատճառով, կկրապատվեն երկրորդ անգամ: