ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից
SocietyՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապրիլի 7-ին, ժամը 15.30-ին, Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին, որը 2017թ. փետրվարի 28-ից ՌԴ ոստիկանության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության 2-րդ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30.3-158 հոդվածի (գողության փորձ) 1-ին մասի մեղադրանքով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: