«Արթիկ» ՔԿ հիմնարկում անվտանգության ապահովման բաժնի մասնագետից բջջայիններ են առգրավվել
SocietyՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ապրիլի 9-ին` ժամը 09:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Կ. Ս.-ին, որի մոտից հայտնաբերել և առգրավել են 2 բջջային հեռախոս, 1 Wi-fi սարք, 3 USB մալուխ և 1 հեռախոսի ականջակալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: