Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից զենք ձեռք բերելուց՝ չնայած ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականությանը. Էրդողան
International newsԹուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից C-400 «Տրիումֆ» տեսակի զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելուց:
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայի տնտեսական ֆորումում ելույթ ունենալու ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Rt.com-ը, Էրդողանն արել է այս հայտարարությունը՝ ԱՄՆ-ի կողմից Մոսկվայի նկատմամբ նոր հակառուսական պատժամիջոցների ֆոնին:
Էրդողանը նաև նշել է, որ անվտանգության հարցում երկրի ղեկավարությունը մտադիր է ինքնուրույն որոշումներ կայացնել: