Պուտինը և Մերկելը պայմանավորվել են շարունակել ներուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքը «նորմանդական ձևաչափով»
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով պայմանավորվել են շարունակել ներուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքը «նորմանդական ձևաչափով»:
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նորմանդական ձևաչափը» կամ «նորմանդական քառյակը» չորս երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների դիվանագիտական խումբ է (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա), որի նպատակն Ուկրաինայի արևելքում և Ղրիմում տիրող իրավիճակի կարգավորումն է, ինչպես նաև՝ Մինսկի խմբի համաձայնագրերի իրականացման հարցերը: