Չիվա-Ելփին ճանապարհին «Մերսեդես»-ը մոտ 50 մետր գլորվել է ձորը. վարորդին դուրս են բերել ձորից
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 9-ին, ժամը 23:51-ին տեղեկություն է ստացվել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes C» մակնիշի 99 QG 998 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 50 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները տուժածին պատգարակով դուրս են բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: