Sky Sources say Yulia Skripal is being discharged from hospital after she had issued a statement to say her strength is "growing daily" following the nerve agent attack in Salisbury
Յուլիա Սկրիպալը դուրս է գրվում հիվանդանոցից
SocietyՌուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դստերը դուրս են գրում հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Sky-ի տվյալներով՝ Յուլիա Սկրիպալը երեքշաբթի դուրս կգրվի Սոլսբերիի հիվանդանոցից, որտեղ գտնվում է մարտի սկզբից՝ թունավորման պահից ի վեր: Հեռուստաալիքի զրուցակիցը հայտնել է, որ նա պետք է դուրս գրվեր դեռեւս երեկ, սակայն եւս մեկ գիշեր է անցկացրել հիվանդանոցում:
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին հիվանդանոցի ղեկավարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: