ԱՄՆ-ն ստանձնում է «համաշխարհային ժանդարմի» առաքելությունը. Կոսաչեւ
International newsԱՄՆ-ն հող է նախապատրաստում ոչ միայն Սիրիային, այլեւ ամբողջ միջազգային անվտանգության համակարգին հարվածներ հասցնելու համար: Ամերիկյան կողմը ցանկանում է վարկաբեկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այն անկարող ներկայացնել «սուր մարտահրավերներին» պատասխանելու համար: Այս մասին Facebook-ում գրել է Դաշնային Խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը:
«Քիմիական հարձակմանը հաջորդեց դիվանագիտականը. արեւմտյան երկրները ավանդաբար ՄԱԿ ԱԽ-ի նիստին հարձակվեցին ՌԴ-ի եւ Դամասկոսի վրա՝ նրանց կոպտորեն մեղավոր անվանելով արգելված զենքի կիրառման եւ մարդկանց մահվան մեջ: Եվ որքան ավելի քիչ են փաստերը եւ իրական ապացույցները, այնքան ավելի շատ են տուրք տալիս զգացմունքներին», — նկատել է նա:
Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն դեռ «համաշխարհային ժանդարմի» առաքելություն է կատարում եւ իրեն նեղություն չի տալիս ապացույցները ուսումնասիրելու համար, ամենուր կգտնվեն մարդիկ, ովքեր օգնության կկանչեն ամերիկյան պատժամիջոցների կամ նույնիսկ ռազմական հարվածների «մահակը»՝ ցանկանալով հաշվեհարդար տեսնել իրենց մրցակիցների հետ:
Նրա խոսքով՝ մրցակիցների վրա «հիբրիդային» հարձակումը նպատակ ունի ամրապնդել Արեւմուտքի՝ ցանկացած գործողություններին պատասխանելու իրավունքը, դրանք իրենց հայեցողությամբ ներկայացնելու եւ «Արեւմուտքի հակառակորդներինին որպես բացարձակ չարիք ներկայացնելու համար»: