Թալանել են Ռաֆայել Երանոսյանի ավտոմեքենան. տուժողը կասկածում է դերասան Անդոյին
LifestyleAysor.am-ը գրում է.
Այսօր Երևանի Շենգավիթ վարչական ծրջանում գողություն են կատարել դերասան Ռաֆայել Երանոսյանի Volkswagen Jetta ավտոմեքենայից՝ վերջինիս պատճառելով շուրջ 70 հազար դրամի վնաս:
Aysor.am-ը կապ հաստատեց Ռաֆայելի հետ, վերինս նշեց, որ գողության մասին տեղեկացել է հարևաններից.
«Առավոտյան հարևաններս ձայն տվեցին, թե, կարծես, մեքենայիցդ գողություն են արել: Դուրս եկա, տեսա մեքենայիս ապակին են ջարդել, այնտեղ գտնվող ակնոցս են ջարդել, 2-3 հազար դրամի չափով կոպեկներ ունեի, տարել են, ու էլ ոչինչ չգտնելով՝ մնացած ամեն ինչ թափրտել: Ավտոմեքենայիս մեջ թանկարժեք կոստյումներ ունեի, երեկ հավանաբար սիրտս կանխազգում էր, որ նման բան կարող էր լինել, տուն էի տարել, լավ էր: Էս գարնան օրով կանանց մեկամսյակի ծախսերից դեռ չպրծած, նոր ծախսի տակ ընկա», -կայքի հետ զրույցում մանրամասնեց դերասանը:
Սա արդեն երկրորդ գողությունն է Ռաֆայել Երանոսյանի ավտոմեքենայից: Տուժողը նախորդ անգամ գողության մասին ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել, սակայն այս անգամ նախընտրեց չլռել:
Հարցին, արդյոք որևէ մեկին կասկածում է այս գողության մեջ, երբեք ու ոչ մի պահի հումորի զգացումը չկորցնող դերասանը պատասխանեց.
«Անդոյին (նկատի ունի դերասան Անդրանիկ Հարությունյանին՝ հեղ.) եմ կասկածում: Հիմնական կասկածներս նրան են ուղղված, քանի որ իրենք ավտոմեքենաներ սարքելու «բոքսեր» ունեն, ու այդպես են անում, որ իրենց ընտանիքն իմ հաշվին ապրի: Այսօր պիտի տանեմ 70 հազար դրամ տամ իրենց, որ մեքենաս սարքեն: Ուրիշ տեղ որ տանեմ, հաստատ Անդոն կնեղանա: Ու ընդհանրապես, իմ կյանքում ինչքան վատ բան է լինում, այդ ամենի պատճառն Անդոն է: Ես իրեն ասել եմ՝ Աստված մի օր քթերիցդ բերելու ա, ուղղակի տնաշենի քիթն էնքան մեծ ա՝ չի ստացվում: Ես դրան փակել եմ տալու (ծիծաղում է՝ հեղ)... Իսկ իրականում, այդ 3 հազար դրամին տղերքը երևի մի տեղ նստած խմում են: Չի բացառվում, որ հենց իմ կենացն են խմում ու մի քիչ էլ գլուխ գովում՝ «արա, էն Ռաֆոյի ավտոյի պատուհանը ջարդել ենք, ոչինչ, մի անգամ էլ մենք ջարդենք»: Բայց դե մեկ է՝ ես իրենց գտնելու եմ»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում