Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Յուվենտուս», «Բավարիա»-«Սևիլիա» պատասխան հանդիպումները
SportՖուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյուխենի «Բավարիա»-ն Գերմանիայում կընդունի իսպանական «Սևիլիա»-ին: Այս թիմերի առաջին խաղում մյունխենցիները հաղթել էին 2:1 հաշվով: Օրվա մյուս խաղում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում կմրցի Թուրինի «Յուվենտուս»-ի հետ: Այս ակումբների առաջին խաղում հաղթել էր «Ռեալ»-ը` 3:0 հաշվով:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: