Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանում 35-ամյա տղամարդը իրենց բնակարանում բռնաբարել է հարազատ մորը

Lifestyle

Երևանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում ավարտվել է երիտասարդ տղամարդու՝ Ա. Մ.-ի գործի քննությունը, ով մեղավոր է ճանաչվել իրենց ընտանիքի կողմից վարձակալած բնակարանում հարազատ մոր նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու, ապա մորը բռնաբարելու համար:

2015 թվականի հուլիսի 27-ից Ա. Մ.-ն կալանքի տակ է:

Ըստ դատական ակտի՝ դրանից մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 19-ին, ժամը 15-ի սահմաններում 35-ամյա Ա. Մ.-ն տուն է մտել ու տեսել է, որ մայրը խոհանոցում է:

Համոզվելով, որ բնակարանում իրենից ու մորից բացի ոչ ոք չկա, Ա.-ն բանալիով փակել է մուտքի դուռը, այդպիսով՝ մորը նախապես գցել է անօգնական վիճակի մեջ, ու գնացել է խոհանոց:

Լսելով դռան ձայնը՝ տանտիրուհին մտածել է, թե ամուսինը վերադարձավ աշխատանքից: Բայց շրջվել ու տեսել է՝ որդին է: Մայրը զարմացած հարցրել է՝ վայ, էս դո՞ւ ես:

Որդին, ըստ դատական ակտի, ձեռքերը պարզել, շոյել է մոր այտերը ու ասել է՝ հա, ես եմ:

Մորը որդու պահվածքն ու տոնը դուր չի եկել, նա զայրացել, ասել է՝ էս ի՞նչ ես անում, ու հրել է որդուն: Ապա մոտեցել է բնակարանի մուտքի դռանը, բայց տեսել է, որ դուռը փակ է:

Կինը գոռացել է, օգնության է կանչել  հարևանուհուն:

Այդ պահին որդին նրան սպառնացել է, որ եթե աղմուկ բարձրացնի, ինքը կզանգի քրոջ ամուսնուն ու կասի, որ բռնաբարել է քրոջը:

Մայրը, միգուցե ճանաչելով որդուն, իրոք վախեցել է, որ նա կզանգի ու նման բան կասի դստեր ամուսնուն:

Մայրը սկսել է համոզել զավակին, որ սխալ քայլ չանի, ասել է՝ հերդ էսա գալու է:

Բայց որդին մորը չի լսել, նրան գցել է հենց միջանցքի հատակին, փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը:

Մայրը դիմադրել է:

Որդին կոտրել է նրա դիմադրությունը և, մորը ծնկի բերելով, սեքսուալ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Ապա բռնություն գործադրելով՝ քաշել, մորը տարել է ննջասենյակ, գցել է մահճակալին ու սեռական հարաբերություն  է ունեցել հետը:

Դրա ընթացքում տուն է եկել հայրը, ու որդին թույլ է տվել, որ մայրը դուրս գա ննջասենյակից…

Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել բռնի սեքսուալ գործողություններ կատարելու և բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին և 138 հոդվածի 1-ին մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, զղջման խոսքեր է ասել և միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:

Տուժողն ու մեղադրողը չեն առարկել:

Ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ Ա. Մ.-ի մոտ հայտնաբերվել է «Անձի և վարքի խանգարում՝ ալկոհոլի գործածման հետևանքով»:

Ըստ եզրակացության՝ այդ խանգարումը փորձաքննվողի մոտ արտահայտված չէ այն աստիճանի, որ նրան զրկի՝ իր գործողությունները ղեկավարելու, դրանց համար հաշիվ տալու հնարավորությունից:

Այդ խանգարումը Ա. Մ.-ի մոտ չի ուղեկցվում ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներով, մտավոր-հիշողական կոպիտ խախտումներով:

Փորձաքննվող Ա. Մ.-ն իրավախախտումը կատարելիս չի գտնվել հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, որը նրան կարող էր զրկել իր գործողությունների իմաստը, վտանգավորությունը գիտակցելու, դրանք ղեկավարելու հնարավորությունից: Նա գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում…

Ա. Մ.-ն ճանաչվել է մեղսունակ…

Նախկինում՝ 2002 թվականին,  Ա.  Մ.-ն դատապարտված է եղել Ռուսաստանում, 5 ու կես տարի պատիժ է կրել…

Ընդհանուր իրավասության դատարանը Ա. Մ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված երկու արարքների՝ բռնի սեքսուալ գործողություններ և բռնաբարություն կատարելու համար, ու վերջին հաշվով նրան դատապարտել է 7 տարի ազատազրկման:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts