Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել
SocietyՀայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների, Թումանյանի բաժնի եւ Արցախի ոստիկանության Շահումյանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ԱՀ Շահումյանի շրջանի Խարխափուտ գյուղում հայտնաբերվել և ապրիլի 10-ին, ժամը 23.50-ին, բաժին բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Աշոտ Ղ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Աշոտ Ղ.-ն ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: