Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 58 դեպք
SocietyԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։
Բացահայտվել է յուրացման կամ վատնման 22, մարմնական վնասվածք հասցնելու 19, խարդախության 5, անձնական ունեցվածքի գողության 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, անձի առևանգման, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է ինքնաշեն 4 ատրճանակ, որսորդական 1 հրացան, 1 նռնակ, գնդացրի 2 արկ և տարբեր տրամաչափի 238 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, անձնական ունեցվածքի գողության 2-ական և բնակարանային գողության 1 դեպք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: