Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է «չմտածված էսկալացիա»
International newsԱՄՆ-ի կողմից «չմտածված էսկալացիան» անսպասելի չէր Դամասկոսի համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Սիրիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
«Այս չմտածված էսկալացիան ԱՄՆ-ի կողմից զարմանալի չէ, քանի որ այն գալիս է մի երկրից, որը ֆինանսավորել է և դեռևս ֆինանսավորում է ահաբեկչությունը Սիրիայում»,- ասել է սիրիական «ՍԱՆԱ» գործակալության աղբյուրը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել խոցելու Սիրիայի ուղղությամբ արձակվելիք ամերիկյան հրթիռները: Նրա խոսքով՝ այդ հրթիռները լինելու են «լավը, նոր ու խելացի»:
Ամերիկացի ղեկավարը նշել է նաև, որ ներկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ավելի վատն են, քան սառը պատերազմի տարիներին: