Brent ապրանքանիշի նավթի գինը գերազանցել է 72 դոլարը՝ մեկ բարելի դիմաց
International newsՀամաշխարհային ապրանքանիշերի նավթի գները պահպանում են դրական դինամիկան և տատանվում են բազմամյա առավելագույն ցուցանիշների սահմաններում՝ չնայած ԱՄՆ-ում վառելիքի պաշարների զգալի ավելացմանը և արդյունահանման ծավալների աճին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսները լոնդոնյան ICE Futures բորսայում թանկացել են՝ հասնելով 72.29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Գնանշումները թարմացրել են 2014 թվականի դեկտեմբերին գրանցված առավելագույն ցուցանիշը:
WTI տեխասյան ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում հասել են 66.62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ նավթի պաշարներն անցյալ շաբաթ աճել են 3.31 մլն բարելով: Բենզինի պաշարներն ավելացել են 458 000 բարելով:
Նավթային շուկայում գնաճին նպաստում են Մերձավոր Արևելքից վառելիքի մատակարարումների խափանման մտավախությունները՝ նկատի ունենալով Սիրիայի ուղղությամբ միջազգային կոալիցիայի հնարավոր ավիահարվածները: