ԱՄՆ-ի նոր պետքարտուղարը խոստացել Է վերջ դնել Ռուսաստանի նկատմամբ «մեղմ» քաղաքականության դարաշրջանին
International newsՄայք Պոմպեոն, որն ԱՄՆ Կոնգրեսի Սենատում լսումների ընթացակարգ Է անցնում երկրի նոր պետքարտուղար պաշտոնում հաստատվելու կապակցությամբ, կհայտարարի, որ իր գալով կավարտվի Վաշինգտոնի «մեղմ» քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:
Իր ելույթում, որից քաղվածքները հայտնվել են գործակալության տրամադրության տակ, Պոմպեոն «Ռուսաստանին քննադատության Է ենթարկել այն բանի համար, որ նա իրեն «ագրեսիվ» Է պահում, եւ որ Թրամփի վարչակազմը ՌԴ-ն որպես վտանգ Է դիտում երկրի համար»:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել Է, որ «հարկավոր Է շարունակել դիվանագիտական ջանքերը, քանի դեռ մարտահրավերներ գոյություն ունեն» Մոսկվայի կողմից:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնի թեկնածուն նաեւ պլանավորում Է ընդգծել աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դերի պահպանման կարեւորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: