«Այո՛, ես տականք եմ, սրիկա». Դավիթ Գրիգորյանը պարզաբանում է իր 3 ամուսնությունների առեղծվածը
LifestyleShowbiz.am-ը գրում է.
Դերասան Դավիթ Գրիգորյանի ShowBiz.am-ին տված հարցազրույցից հետո մեծ աղմուկ բարձրացավ համացանցում: Դերասանը մեծ ոգևորվածությամբ ու հպարտությամբ պատմել էր իր անձնական կյանքի, 3 անգամ ամուսնության առաջարկություն անելու և կրկին 4-րդ անգամ այդ հարազատ դարձած ավանդույթը շարունակելու միտք ունենալու մասին: Շատերը, չհասկանալով և չիմանալով ողջ իրականությունը, մեկնաբանություններում սկսեցին մեղադրել և քարկոծել դերասանին, որ վերջինս երրորդ անգամ է ամուսնացել և հիմա էլ մտածում է չորրորդ անգամ ամուսնանալու մասին: Պարզաբանում մտցնելով՝ ասենք, որ դերասանն ամուսնացած է եղել ընդամենը մեկ անգամ, սակայն ամուսնության առաջարկություն արել է 3 անգամ իր միակ և ներկայիս կնոջը՝ Մանուշակին: Այս ամենի մասին, ինչպես նաև շատերի համար մութ ու չհասկացված հարցերի պատասխանը տվել է դերասանը ShowBiz.am-ին:
«Մանուլը շքեղ էր, Լուսնային։ Առաջին անգամ նրան հանդիպցի մի սեմինարի ժամանակ ու մտածեցի՝ «թե իմը չլինես, Դավիթը չլինեմ»։ Այո՛, ես տականք եմ, սրիկա. խոստովանում եմ։ Այնպես արեցի, որ ժամեր անց հանդիպեցինք։ Մի քանի ժամադրություն, ու ես մեկնեցի։ Ես Գերմանիում եմ, նա՝ Հայաստանում։ Հետո մենք Իտալիայում ենք։ Մանու Ալավերդյանը միակն է, ում հետ ես վայելել եմ Հռոմի պատմությունը, Սիենյաի մշակույթը, Պիզայի աշտարակը, Ֆլորենսի ճարտարապետությունն ու Վենեցիայի շքեղությունը։ Ես գերթե գումար չունեի ձեռքիս։ Պատվիրեցի արծաթե մատանիներ։ Ավելացած գումարս բավարարեց միայն, որ մատանիների ներսի հատվածում դաջեմ մեր անունները։
Հաջորդ հանդիպումը Փարիզում էր։ Առաջին ամուսնություն. «Մանուշա՛կ, մեռնեմ ջանիդ, դու դառնում ես իմ կնիկ-մարդը, ուղիղ 2016-ին»,- ասացի ես ու մատանին դրեցի մատին՝ առանց նրա համաձայնությունը հարցնելու։ Այո՛, ես տականք եմ, սրիկա. արդեն ասել եմ։
«Էյֆելյան աշտարակի» լույսերը կարծես վառվեին միայն մեր համար։ Ավելի գիտակցված քայլ երբևէ չէի կատարել։
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ