Դոլարը շարունակում է արժեւորվել. Եվրոն էժանացել է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 12-ին, կազմել է 483.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.60 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 596.72 դրամ (նվազել է 1.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 685.33 դրամ (նվազել է 0.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.81 դրամ (աճել է 0.29 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 257.62 դրամ, ոսկի՝ 21,006.81 դրամ, պլատին՝ 14,509.98 դրամ։