Կապահովվի ավանդների փոխհատուցման գործընթացների բնականոն ընթացքը
SocietyՀՀ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով 2018 թվականի համար կապահովվի ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքը: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 12-ի նիստում:
Հիմնավորման համաձայն՝ փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանեցվում են «ՀՀ 2018 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին: Առաջարկվում է նաև ավանդի փոխհատուցում տրամադրել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց: