Ահասարսուռ դեպք Տավուշում. Տատը նորածնին նետել է զուգարանը
LifestyleՏավուշի մարզում սեպտեմբերի 27-ին տատն է նորածին երեխային նետել զուգարանի անցքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: Ընտանիքում ապրում են հայրը, մայրը, քույրն ու եղբայրը: Նորաշենի մեր աղբյուրը հայտնեց, որ կատարվածից ողջ գյուղն է շոկի մեջ եղել:
32-ամյա կնոջ ցավերը բռնել են առավոտյան 11-ի սահմաններում, կինը երեխային ունեցել է հենց պատշգամբում: Երեխան առողջ է ծնվել, ինչի մասին ասել է մայրը բժիշկներին ու իրավապահներին. «Ասել է, որ ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզում սեպտեմբերի 27-ին, 8.5-ամսյա հղիությունից հետո 32-ամյա կինն ծննդաբերել է տան պատշգամբում, ինչից հետո ծննդկանի մայրը նորածին երեխային նետել է զուգարանը։ Երեխան մահացել է։
Կնոջը դեպքից հետո տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն: Բերդի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ Արմեն Գալստյանը մեզ հայտնեց, որ կնոջ վիճակը ներկայումս լավ է, երկուշաբթի նրան դուրս կգրեն: Ծննդատան վարիչի խոսքով՝ կինը որպես հղի որևէ տեղ հաշվառված չի եղել: