Արփի Գաբրիելյանն է՞լ չի մասնակցի Ֆուլ Հաուս 2-ի նկարահանումներին․ նա արտագաղթե՞լ է ԱՄՆ (լուսանկարներ)
LifestyleՖուլ Հաուս նախագծի ավարտից հետո դերասանական կազմը ցիրուցան եղավ։ Անի Երանյանը տեղափոխվել և մշտապես հաստատվել է Մոսկվայում։ Այդ մասին նույնիսկ խոսել է Ֆուլ Հաուսի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ հաստատելով, ով Անին հիմնական աշխատանք ունի Մոսկվայում և հնարավոր է, չկարողանա համատեղել նոր աշխատանքը Ֆուլ Հաուս 2-ի նկարահանումների հետ։
Իսկ Արփի Գաբրիելյանը Ֆուլ Հաուսի ավարտից հետո՝ նոր նախագծի կազմում մեկնեց ԱՄՆ հյուրախաղերի։ Այդ նախագծի ավարտից օրեր անց Արփին դեռ Ամերիկայում էր և պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում։
իսկ օրերս Արմեն Պետրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, ցուցադրելով որ դերասաններն արդեն ակտիվ աշխատում են Ֆուլ Հաուս 2-ի սցենարի վրա։
Սակայն Արփի Գաբրիելյանից ոչ մի նորություն չկա, ավելին՝ նա շարունակ ծովափնյա լուանկարներ է հրապարակում, ապացուցելով որ Հայաստանում չէ։
Ես, իհարկե, չեմ ուզում շտապ եզրակացություններ անել ու տխրեցնել Արփի Գաբրիելյանի երկրպագուներին, սակայն այս ամենը տանում է նրան, որ դերասանուհին արտագաղթել է կամ բռնել է արտագաղթի ճանապարհը, ինչպես տեղի ունեցավ Անի Երանյանի դեպքում։
Անկեղծ ասած, չեմ պատկերացնում թե ինչպիսին կլինի Ֆուլ Հաուս 2-ը առանց սիրված դերասանուհիների և ես դեռ հույս ունեմ, որ նրանք կկարողանան կարգավորել ամեն ինչ այնպես, որ նկարահանվեն նոր նախագծում։
Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)