Մեսին վիճել է Էռնեստո Վալվերդեի հետ
Sport«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոմայից» կրած սենսացիոն պարտությանից հետո իր դժգոհությունն է հայտնել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի վերաբերյալ:
El Chiringuito-ի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստը վիճել է իսպանացի մասնագետի հետ: Մեսին Վալվերդեին մեղադրել է դաշտում տեղի ունեցած իրադարձությունների հանդեպ ռեակցիայի բացակայության եւ վատ տակտիկայի համար: Վալվերդեին պաշտպանել է միայն կատալոնացի պաշտպան Ժերար Պիկեն, իսկ թիմի մյուս ֆուտբոլիստները լռել են:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 4։1 հաշվով, իսկ Հռոմում կայացած պատասխան մրցավեճում «Ռոման» խփեց 3 անպատասխան գոլ։ Դիմակայությունում գրանցվեց 4։4 հաշիվը, իսկ «Ռոման» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ։
Նախկինում «Բարսելոնան» եվրագավաթային մրցաշարից երբեք դուրս չէր մնացել առաջին խաղում տանը 3 կամ ավելի շատ գոլերի առավելությամբ հաղթելուց հետո: