Դոլարը մի քանի օրվա վերելքից հետո թուլացել է. արժեզրկվել է նաեւ եվրոն
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 13-ին, կազմել է 482.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.80 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 595.73 դրամ (նվազել է 0.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 689.80 դրամ (աճել է 4.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.85 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 258.59 դրամ, ոսկի՝ 20,826.12 դրամ, պլատին՝ 14,408.35 դրամ։