Քադիրովը կոչ է արել չեղարկել նախագահական ժամկետների թվի սահմանափակումը
International newsՌուսաստանը պետք է չեղարկի նախագահական ժամկետների թվի սահմանափակումը։ Այս մասին «Ինտերֆաքս»–ի հետ զրույցում նշել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։
«Եթե ժողովրդի շահերից է բխում, ինչո՞ւ չենք կարող փոփոխություն մտցնել։ Ես իմ կողմից կասեմ, որ նույնիսկ պետք չէ Պուտինին հարցնել։ Ժողովուրդը, Դաշնային խորհուրդը, Պետդուման, մյուս պետական ինստիտուտները պետք է նախաձեռնեն եւ ընդունեն այդպիսի որոշում, հավաքեն ստորագրություններ եւ հարցը դնեն համաժողովրդական հանրաքվեի։ Համոզված եմ՝ արդյունքում բոլորը կսատարեն այն»,–նշել է Քադիրովը։
Քադիրովը հավելել է նաեւ, որ այլ նախագահի մասին մտածել պետք չէ, քանի դեռ ներկա նախագահը առողջ է։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը մրցակիցներ չունի։